Մատչելիության հղումներ

Ի՞նչ է մատուցվում այսօր դպրոցների բուֆետներում


Ի՞նչ վիճակում են այսօր գտնվում դպրոցների բուֆետներն ու ի՞նչ սննունդ է մատուցվում երեխաներին: Այս հարցերի պատասխաները գտնելու համար «Մաքսլիբերթի»-ին որոշեց շրջել մայրաքաղաքի դպրոցներում:

Հարցազրույցի նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու ժամանակ դպրոցների մեծ մասը հրաժարվեց մեզ հետ զրուցել` նշելով որ իրենց հարկավոր է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության թույլտվությունը լրատվամիջոցին դպրոց թողնելու համար:

Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլյա Վարդգեսյանը նշում, որ իրենց դպրոցը 10-ը տարի «Տաք ճաշ» ծրագրի մեջ էր:

Դպրոցի բուֆետապան Գայանե Սարգսյանի խոսքով, երեխաները բավականին մատչելի գներով էին սնվում ու, որ ամենակարեւորն է` սնվում էին առողջ կերակուրով:

«50 դրամով ուտում էին մեկ աման տաք ճաշ մի կտոր հացով: Երեխա կա տանն ընդհանրապես ջրիկ ճաշ կերած չկար, բայց այստեղ բոլորի հետ հավեսով ուտում էր: Ծնողները, տատիկներն ամեն օր շնորհակալություն էին հայտնում ինձ, որ երեխան այստեղ սովորեց ճաշի մեջ սոխն ուտել, կանաչին ուտել, իսկ տանը հրաժարվում էին», - նշում է տիկին Գայանեն:

Վարդգեսյանի խոսքով, քաղաքապետարանի որոշման համաձայն, անցյալ տարվանից բուֆետը տրված է վարձակալության «Համով պատառ» կազմակերպությանը: Սնունդը թարմ է, առանձին - առանձին փաթեթավորված: Մատուցվում են բուլկիներ, համբուրգերներ, հյութեր: Չիպսերը, три корачки-ին ու ընդհանրապես նման ապրանքատեսակներն ինքն արգելել է, չնայած նշում է, որ երեխաների կողմից ամենաշուտ սպառվող ապրանքներն են: Վարդգեսյանի խոսքով, ոչինչ հաջորդ օրվա չի մնում, եթե նույնիսկ մնում է, ապա կազմակերպությունը հետադարձ է անում:

Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանը թեեւ մեծ դժգոհությամբ, բայց մեր մի հարցին, այնուամենայնիվ, որոշեց պատասխանել. - «Ես ընդամենը կարող եմ ասել, որ ցանկացած տնօրեն, այդ թվում նաեւ ես, առաջինը շահագրգռված է, որ իր երեխան դպրոցում քաղցած չմնա, ունենա որակյալ եւ, որ ամենակարեւորն է` անվտանգ սնունդ: Անում ենք ամեն ինչ` ելնելով մեզ ընձեռված հնարավորությունից», - հետո կեսից վեր կացավ աթոռից ու հեռացավ խոսափողի մոտից:

«Մաքսլիբերթի»-ն շրջեց նաեւ Երեւանի փողոցներով` իմանալու դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների կարծիքները: Հիմնականում նշում էին, որ չի գոհացնում, քանի որ վաճառվում են հիմնականում բուլկեղեն, խաչապուրի, կարկանդակ, հոթ դոգ ու նույնիսկ մաստակ ու չիպսեր:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանի խոսքով, բուֆետները որոշակի հիմունքներով տրված են անհատ ձեռներեցների կամ ՍՊԸ-ների, որոնք դպրոցներում իրականացնում են սննդի սպասարկումը: Պիպոյանի խոսքով, իրենք եւս մտահոգված են բուֆետների խնդրով ու սկսել են հանդիպումների հրավիրել դպրոցների տնօրեններին ու խոսել սննդի վերահոսկողության ու պայմանները լավացնելու խնդրի շուրջ:

Պիպոյանի խոսքով, այսօր Երեւանում գործում է ավելի քան 200 դպրոց եւ միայն սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ամենօրյա վերասհկողություն սահմանելը հնարավոր չէ, պետք է լինի նաեւ դպրոցների տնօերենների սրտացավ վերաբերմունքը, ամենօրյա վերահսկողություն պետք է իրականացնեն նաեւ նրանք:

Հարցին, թե ինչպիսի խախտումներ են այսօր գրանցվում դպրոցներում Պիպոյանը պատասխանեց. - «Կան որոշակի խնդիրներ հիմնականում ապրանքների չմակնիշման հետ կապված եւ բողոքներ կան պահպանման ջերմաստիճանի ու առհասարակ պահպանման կանոների խախտման շուրջ»:

Պիպոյանը նշում է, որ կրթության նախարարության հետ համատեղ մշակում են ծրագիր, որը մոտ ժամանակաշրջանում որպես թռիչքային ծրագիր կներդրվի մարզերի դպրոցների բուֆետներում, իսկ 2012-2013 թվականին` նաեւ Երեւանում:

«Այնտեղ արդեն ստույգ կանոնակարգված կլինի, թե բուֆետներում ինչ սննդամթերք է թույլատրվում մատուցել, դրա մեջ կլինեն թե' տաք, թե' սառը ուտելիքներ: Դրանից դուրս ոչինչ թույլատրելի չի լինի: Իսկ գները պետք է լինեն այնպիսին, որ շատ չնչին մասով գերազանցեն ինքնարժեքը, ինքնարժեքը ոչ թե սննդային միավորի, որը դրսում է վաճառվում, այլ ապրանքի, որն արդեն խոհարարական աշխատանքով մատուցվում է»:

please wait

No media source currently available

0:00 0:07:58 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG