Բաղանիսցի Մեխակ Հարությունյանը, որ գյուղապետարանի կոմունալ բաժնի աշխատակից է, ամեն կիրակի գյուղի տներից հավաքում է աղբն ու հասցնում Ադրբեջանին փոխանցվող հարակից Բաղանիս-Այրումի տարածք, որտեղ գյուղի աղբավայրն է։
Սահմանային առաջին սյան լուսանկարը, որ սոցցանցի էջում հրապարակեց վարչապետ Փաշինյանը, զարմացրել է քարտեզագիր ու գեոդեզիստ Շահեն Շահինյանին։
Պաշտոնավարման 6 տարիների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձների շեշտադրումներն էապես փոխվել են՝ «արդարության վերականգնումից» ու «պանթուրքիստական գաղափախոսության» դատապարտումից մինչև «Ցեղասպանության հոգեցնցման վիճակի հաղաթահարում» և «կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցում»։
Տավուշի մարզում հերթական միջադեպի մանրամասները ճշտելու միջոցառումներ են ձեռնարկվում, այսօր «Ազատության»-ը փոխանցեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը՝ պնդելով՝ Նոյեմբերյանում ոչ թե վրաերթ է եղել, ինչպես մասնակիցներն են պնդում, այլ՝ խուլիգանություն։
Երևանի և Բաքվի միջև սահմանազատման արդյունքում արդյոք ադրբեջանական զորքերը դուրս կգան հայկական օկուպացված տարածքներից. երեկ բրիտանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում Հայաստանի վարչապետը միայն հույս հայտնեց, որ այդպես կլինի:
«Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց և ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև»․
Ադրբեջանը գոհ է, թե ինչպես են Ռուսաստանի մասնակցությամբ անվտանգային հարցերը տարածաշրջանում լուծվում, Լեռնային Ղարաբաղից ռուսական զորախումբը վաղաժամ դուրսբերելու շուրջ Մոսկվայի հետ ձեռք բերված պայմանավորվածության ֆոնին հայտարարում է Իլհամ Ալիևը Կրեմլում ռուս պաշտոնակցի հետ հանդիպմանը։
Բեռնել ավելին