ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 25 պաղեստինամետ ցուցարարների և հեռացրել վրանները Վիրջինիայի համալսարանի տարածքից, ասվում է համալսարանի հայտարարության մեջ։
Նշվում է, որ համալսարանականները պատրաստվում էին ավելի շատ անկարգությունների՝ ավարտական տոնակատարությունների ժամանակ, և որ նրանք խախտել են բուհի քաղաքականության մի քանի կետեր, ներառյալ ուրբաթ երեկոյան վրաններ տեղադրելը և ուժեղացված ձայն օգտագործելը:
Մյուս վայրերում բախումները չեն հանգեցրել ձերբակալությունների։
Միացյալ Նահանգների տասնյակ հեղինակավոր բուհերում շուրջ մեկ շաբաթ առաջ թափ առած ուսանողական բողոքի ցույցերի մասնակիցները Բայդենի վարչակազմից պահանջում են դադարեցնել աջակցությունն Իսրայելին, որը ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման ահաբեկիչների հարձակումից հետո շուրջ վեց ամիս է՝ ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում, ինչի հետևանքով սպանվել է, տեղական իշխանությունների տվյալներով, ավելի քան 34 հազար պաղեստինցի։
Մինչ այժմ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 2000 ցուցարարի ԱՄՆ-ի բուհերում։
Ուժայինների հետ բախումներով, անկարգություններով, զանգվածային ձերբակալություններով ուղեկցվող ցույցերին անդրադարձել է Սպիտակ տան ղեկավարը՝ դատապարտելով բռությունները և ընդգծելով, որ քաղաքացիները քաոս հրահրելու իրավունք չունեն։