Մատչելիության հղումներ

Լեհաստանը միանում է ռուսական կիբերհարձակումների մեղադրանքներին


Վարշավա, Լեհաստան
Վարշավա, Լեհաստան

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը միացել է Գերմանիային, Չեխիային և այլ երկրներին՝ դատապարտելով ռուսական APT28 խմբավորման կողմից ենթադրյալ կիբերհարձակումները։ Վարշավան հայտարարել է, որ ինքը ևս այդ հարձակումների թիրախ է եղել:

«Հաշվի առնելով կիբերսպառնալիքների շարունակական աճը՝ Լեհաստանը հավատարիմ է ազգային կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությանը, ճկունության կառուցմանը և կիբերպաշտպանության ամրապնդմանը», - ասված է հաղորդագրության մեջ։

Բեռլինը և Պրահան մայիսի 3-ին Ռուսաստանին մեղադրեցին իրենց պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության և քաղաքական կուսակցությունների վրա կիբերհարձակումներ իրականացնելու մեջ: Ռուսաստանը հերքել է իր առնչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG