Մատչելիության հղումներ

Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ


Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ մայիսի 5-ին Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Լրագրողը տուժող է ճանաչվել։

Կոմիտեն նաև նշում է, որ մայիսի 5-ին Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ երեկոյան, Երևանի Թումանյան փողոցում գործող ակումբներից մեկում Մ․Բ․-ն և նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ, ձեռքերով անհարգալից ժեստ ցույց տվել, վերցրել հեռախոսը, որը որոշ ժամանակ անց վերադարձրել են, ինչպես նաև քաշքշել են նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Քրեկան վարույթը նախաձեռնվել է խուլիգանության և ինքնիրավչության հատկանիշներով։

1in.am-ի լրագրողը օրեր առաջ ահազանգել էր, որ բարում իրեն մոտեցել էին ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ու մի քանի տղամարդ, անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել, հետո հարվածներ հասցրել։ Բադալյանն արդեն հերքել է բռնության մասին պնդումներն ու պատրաստակամություն է հայտնել աջակցել իրավապահներին՝ պարզելու եղելությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG