Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաթիի հանդիպմանը Ղազախստանը միջնորդ չի լինելու


Ղազախստանի իշխանությունները կազմակերպելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաթիի հանդիպումը, բանակցություններում որպես միջնորդ հանդես չեն գալու։ Այս մասին երկուշաբթի օրը ճեպազրույցում ասել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այբեկ Սմադիյարովը։

«Առաջիկա բանակցությունները տեղի են ունենալու բացառապես կողմերի միջև։ Ցանկանում եմ ընդգծել, որ Աստանայի միջնորդության մասին խոսք չի գնում, մենք միայն բարի կամքի ծառայություն ենք մատուցում», - ասել է նա, հիշեցնելով, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերջերս Ադրբեջան և Հայաստան կատարած այցելությունների ընթացքում նշել է այդ երկրների միջև կայուն և երկարաժամկետ խաղաղություն հաստատելու կարևորությունը և կողմերին աջակցելու նպատակով հայտնել բանակցությունների հարթակ տրամադրելու Ղազախստանի պատրաստակամությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG