Մատչելիության հղումներ

«Երկկողմանի լինի, ոչ թե միակողմանի». Բերքաբերցիները պնդում են՝ սահմանազատումը պետք է լինի փոխադարձ


Բերքաբեր գյուղի ջրամբարը, արխիվ
Բերքաբեր գյուղի ջրամբարը, արխիվ

Մի խումբ կիրանցիներ ուղևորվել են Երևան. կառավարություն նախատեսված է հանդիպում: Ժամը 20։30-ի դրությամբ հանդիպումն ավարտվել է։: Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Կիրանցում այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այսօր հիմնական իրադարձությունները մ Բերքաբերի հատվածում են տեղի ունեցել: Պաշտպանության նախարարությունն առավոտյան հաղորդեց, որ գյուղից ավելի քան մեկ կմ դեպի հյուսիս պայթեցման աշխատանքներ են իրականացվելու: Բնակիչներն «Ազատությանը» պատմեցին՝ ձայնը լսել են, բայց ոչինչ չեն տեսել:

Հայկական կողմի հրապարակած քարտեզով սահմանազատման աշխատանքների մի մասն իրականացվելու է բերքաբերի ջրամբարի վերջից դեպի դրանց հետևի հատվածներ:

Բերքաբերի բնակիչներն ընդգծում են՝ սա միակողմանի զիջում է: Բնակիչներից Ռադիկ Զարգարյանն «Ազատությանը» ասաց՝ եթե ամեն ինչ իրականացվի այնպես, ինչպես հայտարարվել է, գյուղն այդ կողմից ուղիղ նշանառության տակ կհայտնվի:

Բերքաբերցիները հիմնականում պնդում են՝ սահմանազատումը պետք է ընդհանուր լինի՝ փոխադարձ և երկկողմանի:

Արդեն 8 օր է՝ փակ է Կիրանցի ճանապարհը: Կիրանցում անորոշություն է՝ բնակիչները չգիտեն ի վերջո ինչ է լինելու:

Մանրամասները՝ ռեպորտաժում.

Ուղիղ հղում

XS
SM
MD
LG