Մատչելիության հղումներ

Դանիական պատվիրակությունն այցելել է Գորիս՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար


Ժողովրդավարության ուժերի տեղակայման դանիական կենտրոնի պատվիրակությունն այցելել է Գորիս և միացել ԵՄ առաքելության պարեկային խմբին՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար, հաղորդում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակը։

«Շնորհակալություն Դանիային ԵՄ առաքելությանը շարունակական աջակցության համար», - գրված է առաքելության X-ի էջում։

ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարից։ Այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։ Ապրիլի կեսերին Կանադան միացավ ՀՀ-ում ԵՄ առաքելությանը, առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն արդեն Հայաստանում է։

Բաքուն բազմիցս քննադատել է առաքելությունը՝ նշելով, թե «առաքելությունն ակտիվորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք, իսկ Կանադայի անդամակցումը դե ֆակտո այն դարձնում է ՆԱՏՕ-ի առաքելություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG