Մատչելիության հղումներ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան


Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է, հայտարարում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ։ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է», - նշել է Բաղդասարյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչների հետ։ «Ազատության»-ը անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել մտնել դպրոց ու ներկա լինել հանդիպմանը։

Այսօր ավելի վաղ էլ Փաշինյանը հանդիպել էր Ոսկեպարի բնակիչների հետ։ Կառավարությունից «Ազատության»-ը փոխանցել են, որ Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարի բնակիչների հետ մոտ մեկ ժամ է տևել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG