Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Կուրգանի շրջանը ջրհեղեղի սպառնալիքի տակ է


Ղազախստանի հետ սահմանակից Կուրգանի շրջան, Ռուսաստան, 14-ը ապրիլի, 2024թ.
Ղազախստանի հետ սահմանակից Կուրգանի շրջան, Ռուսաստան, 14-ը ապրիլի, 2024թ.

Ռուսաստանի Կուրգանի շրջանը ջրհեղեղի սպառնալիքի տակ է։ Տոբոլ գետի և նրա վտակների ջուրը կտրուկ բարձրանում է։ Տարածաշրջանի նահանգապետ Վադիմ Շումկովը կոչ է արել այն շրջանների բնակիչներին, որտեղ կարող են ջրհեղեղներ լինել, տարհանվել։

Շումկովը Տելեգրամում գրել է, որ մեկ գիշերվա ընթացքում Տոբոլում ջրի մակարդակը բարձրացել է 54 սանտիմետրով և արդեն 5 մետր է։ Հոսանքը նկատելիորեն արագանում է։ Նա զգուշացրել է, որ մոտ ապագայում ջրի մակարդակը միայն կբարձրանա, հնարավոր է, որ էլեկտրաէներգիան ու գազը ստիպված լինեն անջատել։

Արտակարգ իրավիճակների նախարարության կանխատեսումների համաձայն՝ ջրհեղեղի գագաթնակետը կլինի ապրիլի 14-15-ը։ Հնարավոր է, որ հեղեղումների գոտում հայտնվեն մինչև 62 բնակավայր և մինչև 19 հազար մարդ։

Արագ հալչող ձյունն ու սառույցը Ռուսաստանի հարավային Ուրալի, արևմտյան Սիբիրի, ինչպես նաև Ղազախստանի հյուսիսային շրջանների գետերն աննախադեպ բարձրության են հասցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG