Մատչելիության հղումներ

Գերմանացի զինվորականները սկսել են մշտական հիմունքներով տեղակայվել Լիտվայում


Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուս, արխիվ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուս, արխիվ

Այսօր մեկնարկել է մշտական հիմունքներով Լիտվայում տեղակայվող գերմանական զորախմբի կազմում ընդգրկված զինծառայողների ժամանումը բալթյան այս պետություն։ Գերմանացի զինվորականների առաջին խումբը Վիլնյուսի օդանավակայան է ժամանել այսօր կեսօրին։

«Գերմանացի զինվորականների առաջին խումբը պետք է պայմաններ ստեղծի Բունդեսվերի 45-րդ բրիգադի տեղակայման համար», - հաղորդում է DPA գործակալությունը։

Գերմանական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև 2027 թվականը Լիտվայում տեղակայվող գերմանական զորախմբի ընդհանուր թվաքանակը կհասնի 5 հազարի, որից 4800 հոգին զինծառայողներ կլինեն, ևս 200-ը՝ քաղաքացիական անձնակազմ։

«Սա առաջին դեպքն է, երբ մենք մշտական հիմունքներով նման ստորաբաժանում ենք տեղակայում Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմաններից դուրս», - հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG