Մատչելիության հղումներ

ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի պնդումը


Հայ զինվոր, արխիվ
Հայ զինվոր, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը կրակ բացելու մասին։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 7-ին` ժամը 17։15-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունն առավոտյան հաղորդել էր ադրբեջանական կրակոցների մասին Խոզնավարի, Արավուսի ու Սոթքի ուղղություններով։ Ադրբեջանն, իր հերթին, հայկական կողմին էր մեղադրել կրակ բացելու մեջ, ինչը Երևանը հերքել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG