Մատչելիության հղումներ

Էրդողանը հաստատել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն առնչվող համաձայնագիր


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին

Թուրքիայի նախագահը հաստատել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում մաքսային տարանցման աշխատանքները հեշտացնելու նպատակով տվյալների նախնական փոխանակման մասին համաձայնագիրը, հայտնում է «Անադոլու»-ն։

Երեք երկրների կառավարությունների միջև համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 18-ին Բաքվում։

Համաձայնագիրն ուղղված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով տարանցիկ փոխադրվող ապրանքների մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, որն անցնում է բոլոր երեք պետությունների տարածքով։

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանն այս երկաթգծի շինարարությունը սկսել են 2007 թվականին, պաշտոնական բացումը դրանից տասը տարի հետո էր՝ 2017-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG