Մատչելիության հղումներ

Հայաստանի պատմության թանգարանը 104 տարեկան է


Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1919 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Առաջին հանրապետության օրենսդիր մարմնի որոշմամբ։ Թանգարանը սկսել գործել, սակայն, արդեն խորհրդային կարգերի օրոք՝ 1921 թվականից։

Թանգարանի աշխատակիցները սեպտեմբերի 9-ը համարում են թանգարանի ծննդյան օրը, որը սկսած անցյալ տարվանից նշանավորում է ցուցասարհների վերաբացմամբ։

Երեկ երեկոյան Հայաստանի պատմության թանգարանում «Քրիստոնյա Հայաստան․ 4-9-րդ դարեր» խորագրի ներքո տեղի ունեցավ թանգարանի հիմնանորոգված ցուցասրահների վերաբացման հանդիսավոր արարողությունը։

Այսօրվանից ցուցասրահները բաց են լայն հանրության համար։

«Այսօր հնարավորություն ունենք ազդարարելու թանգարանի ամենամեծ երրորդ հարկաբաժնի ցուցասրահների վերաբացումը մեր հանության համար։ Ամսի 9-ին մենք առիթ ունենք տոնելու մեր թանգարանի հիմնադրման 104-ամյակը», - ասաց արարողության ժամանակ ընդգծեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

Պողոսյանն արարողության մասնակիցներին հիշեցրեց, որ այս թանգարանի գործունեության համար ջանք ու եռանդ չեն խնայել մեր անվանի մտավորականներն ու արվեստագետները։

«Ի սկզբանե արական գիմնազիայի նպատակով կառուցված, բայց խորհրդային տարիների սկզբում որպես կուլտուրայի տուն հանդես եկեղ շենքում էր, որ մեր մեծերը՝ Մարտիրոս Սարյանը, Երվանդ Լալայանը, Երվանդ Շահազիզը, Քալանթարը՝ մի մեծ մտավորականների բույլ համախմբվեցին այս կարևոր գաղափարի շուրջը՝ Ազգային թանգարան հիմնելու գաղափարի շուրջ», - ասաց Պողոսյանը։

Չափազանց ուշագրավ և յուրօրինակ թեմատիկ մշտական ցուցադրությունները ներկայացնում են թանգարանի հավաքածուներում պահպանվող վաղքրիստոնեական և վաղմիջնադարյան հուշարձանների կոթողներ, խաչքարեր, քանդակազարդ նմուշներ, որոնք եզակի են 4-9-րդ դարերի արևելաքրիստոնեական պատմամշակութային ժառանգություն մեջ։

Հայաստանի պատմության թանգարանը 104 տարեկան է
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00
Ուղիղ հղում

XS
SM
MD
LG