Մատչելիության հղումներ

«Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակումը ճիշտ որոշում է». Օսիպյան


Հունան Պողոսյան, արխիվ
Հունան Պողոսյան, արխիվ

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ճիշտ որոշում է համարում Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակումը։

Օսիպյանի համոզմամբ, Պողոսյանն այդ պաշտոնում լավ կաշխատի։

«Վարչապետի որոշումը ճիշտ որոշում է, և կարծում եմ՝ Հունան Պողոսյանը լավ կաշխատի», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանապետը։

Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։ Իրավապաշտպանները քննադատում են Սյունիքի մարզպետի պաշտոնում Պողոսյանի նշանակումը։ Նրանք հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ իշխանափոխությունից հետո Սյունիքը, որը երկար տարիներ ղեկավարել էր ՀՀԿ-ական, տարբեր աղմկահարույց քրեական պատմությունների կենտրոնում հայտնված Սուրիկ Խաչատրյանը, այժմ էլ պետք է ղեկավարի նույն Հանրապետականի իշխանության օրոք ցույցեր ցրելու գործողություններին մասնակցած Հունան Պողոսյանը։ Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ Հայաստանում չպետք է քաղաքական ռասիզմ լինի, և օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ասել էր, որ Հունան Պողոսյանի նշանակումը պայմանավորված է Սյունիքում ստեղծված իրավիճակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG