Մատչելիության հղումներ

Ակտիվիստներ. Ռուսական օդուժի հարվածներից Սիրիայում 23 մարդ է զոհվել


Սիրիա - Փրկարարները տեղափոխում են ռմբակոծության հետևանքով վիրավորված կնոջը, Իդլիբ, 30-ը մայիսի, 2016թ․
Սիրիա - Փրկարարները տեղափոխում են ռմբակոծության հետևանքով վիրավորված կնոջը, Իդլիբ, 30-ը մայիսի, 2016թ․

Սիրիական Իդլիբ քաղաքում ռուսական օդուժի հարվածների հետևանքով առնվազն 23 մարդ է մահացել, հաղորդում է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների հարցերով սիրիական կենտրոնը: Այլ աղբյուրներ առայժմ չեն հաստատել տեղեկատվությունը:

Հաղորդվում է, որ սա ամենաուժգին ռմբակոծությունն է փետրվարին հրադադարի մասին համաձայնագրի կնքումից ի վեր:

Կենտրոնի տվյալներով՝ արկերից մեկը ընկել է հիվանդանոցի վրա, որտեղ զոհվածների թվում կա 7 երեխա, և հնարավոր է՝ զոհերի թիվը աճի:

Անցած տարվա սեպտեմբերից Սիրիայում ռազմական գործողություններին միացած Ռուսաստանը հայտարարում է, թե հարվածներ է հասցնում առաջին հերթին ահաբեկչական խմբավորումների դիրքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG