Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ մայիսի 2-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջև:
Ռուսաստանի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն, երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը, անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտությանը:
«Լավրովն ու Քերրին քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր, այդ թվում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և Մերձավոր Արևելքում», - ասված է հաղորդագրությունում: