Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանը արտգործնախարարին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը


Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնվորթը այսօր իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում: Դեսպան Ֆարնվորթը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-բրիտանական հարաբերությունների խորացման նպատակով:

«Նախարար Նալբանդյանը և դեսպան Ֆարնվորթը անդրադարձան Հայաստան -Եվրոպական միություն համագործակցությանը և դրա իրավական նոր հենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG