Մատչելիության հղումներ

Դուշանբեում մեկնարկեց ՀԱՊԿ գագաթնաժողովը


Տաջիկստանի մայրաքաղաքում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:

Գագաթնաժողովը սկսվել է նեղ կազմով բանակցություններով, որին մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները նեղ կազմով բանակցություններից հետո նիստը կշարունակեն ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG