Մատչելիության հղումներ

Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է առանց միջադեպերի


Բաղրամյան պողոտան այսօր առավոտյան
Բաղրամյան պողոտան այսօր առավոտյան

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր առավոտյան, ինչպես նախորդ օրերին, այցելեց հոսանքի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին, մի քանի նկատողություն արեց՝ հիմնականում սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ։ Ոչ մի կոչով նա հանդես չեկավ։

Ոստիկանության հաշվարկներով, Բաղրամյան պողոտայում այժմ գտնվում է մոտ 100 ցուցարար, 250-300 քաղաքացի էլ գիշերն է անցկացրել այստեղ։

10-15 անչափահասներ են նաև եղել նստացույցի վայրում, որոնք մինչև լուսաբաց չեն մնացել։

Հիշեցնենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ստորաբաժանման ղեկավար Նելլի Դուրյանը կոչ էին արել երեխաներին չգալ Բաղրամյան՝ պնդելով, թե դա անչափահասների տեղ չէ։

Նշենք նաև, որ ցուցարարները 11-րդ գիշերն անցկացրեցին Բաղրամյան պողոտայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG