Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման ստորագրել է Իրանի հարցով օրենքը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Կոնգրեսին Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրերը հաստատելու իրավունք տվող օրենքը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի Սենատը և Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն էին տվել օրինագծին, որն օրենսդիրներին ընձեռում է հարկ եղած դեպքում Իրանի հետ միջուկային հարցի շուրջ միջազգային պայմանագիրը վերանայելու և Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների չեղարկումը 30 օրով հետաձգելու, ինչպես նաև առավել խիստ պատժամիջոցներ սահմանելու հնարավորություն։

Պաշտոնական Թեհրանը դատապարտել էր այդ օրինագիծը՝ հայտարարելով, որ միջուկային խնդիրը քննարկում է վեց պետությունների, այլ ոչ թե որևէ երկրի օրենսդիրների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG