Մատչելիության հղումներ

Ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Երևանում


Ադրբեջանական զինուժի կողմից խփված հայկական Մի-24 ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-20.00-ն, Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին տեղի կունենա սգո միտինգ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և հուղարկավորություն զինվորական արարողակարգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG