Մատչելիության հղումներ

Աբրահամյան. Որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի


Կանանց բողոքի ցույցը Կառավարության շենքի դիմաց, 23-ը հոկտեմբերի, 2014թ․
Կանանց բողոքի ցույցը Կառավարության շենքի դիմաց, 23-ը հոկտեմբերի, 2014թ․

Որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի, այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում նախատեսվող փոփոխություններին՝ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Բազմաթիվ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ հարցի շուրջ, իրոք, կա դժգոհություն։ Կարծում եմ, որ մենք այս օրենքի նախագծում ամեն ինչ պետք է անենք, որ որևէ աշխատող հղի կին չտուժի։ Դա ընդունեք հիմք», - հայտարարեց վարչապետը՝ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

«Բազմաթիվ հարթակներում քննարկվում է այդ հարցը, դա հանրությանը շատ է հետաքրքրում: Հանրությունը պետք է իմանա, որ Կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք: Նախագծի սկզբունքը սա պետք է լինի. որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի», - շեշտեց Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG