Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ցանկանում է տեսնել՝ «որքան հեռու կարող է գնալ Հայաստանը իր հետ հարաբերություններում»


ԵՄ-ն ցանկանում է տեսնել՝ «որքան հեռու կարող է գնալ Հայաստանը իր հետ հարաբերություններում»
please wait

No media source currently available

0:00 0:02:00 0:00

Լիտվայի արտգործնախարարի հավաստմամբ, այսօր Եվրամիությունում ցանկանում են տեսնել, թե որքան հեռու և որքան խորը կարող է Հայաստանը գնալ Բրյուսելի հետ հարաբերություններում:

Լինաս Լինկյավիչուսը նման հայտարարություն արեց ուրբաթ օրը Երևանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Լիտվայի արտգործնախարարը այսօր է ժամանել Հայաստան, երեկոյան նրան ընդունեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ինչ վերաբերում է Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին, Եվրամիությունում մեր նախագահության ժամանակ արդեն նշել ենք, որ շատ սերտ կապերի մեջ ենք, և կարող եմ ուղղակի կրկնել՝ իրապես պատրաստակամ ենք Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, Արևելյան գործընկերության շրջանակում բոլոր ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանը, որոնք, իհարկե, համատեղելի են Հայաստանի քաղաքական վերջին ընտրության հետ: Մենք կցանկանայինք, որ դուք սահմանեք, թե որքան հեռու և որքան խորը կարող եք առաջ գնալ [Եվրամիության հետ հարաբերություններում], ինչը հակասության մեջ չի մտնի ձեր այլ պայմանավորվածությունների հետ: Հավատում ենք, այն ինչ ներդրվել է, ինչ արվել է, պետք է պահպանվի, և շատ ուրախ կլինենք այն ապագայում զարգացնել»,- ասաց Լինկյավիչուսը։

Հայաստանի արտգործնախարարը ևս անդրադարձավ Եվրամիության հետ հարաբերություններին.- «Նախարար Լինկյավիչուսի հետ անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, դրանց իրավական նոր հիմք ստեղծելուն ուղղված աշխատանքներին»։

Երեկ Գերմանիայի արտգործնախարարի հետ ասուլիսին Նալբանդյանը քիչ ավելի հանգամանալից անդրադարձավ Եվրամիության հետ հետագա հարաբերություններին հարցին՝ նշելով, որ Երևանում կարևորում են երկկողմ համագործակցությունը Գերմանիայի հետ նաև այդ կոնտեքստում։

XS
SM
MD
LG