Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, որդին՝ 4 տարվա պայմանական ազատազրկման


Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո խուլիգանության մեջ մեղադրված Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով դատավճիռը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով անցյալ տարվա նոյեմբերի 5-ին բողոքի ակցիա անցկացնելուց հետո կալանավորված Շանթի Հարությունյանին: Նրա 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանին, 4 տարվա ազատազրկման դատապարտվեց, սակայն դատարանի որոշմամբ պատանու ազատազրկման որոշումը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ:

Շանթ Հարությունյանի գաղափարակից մյուս ընկերներից առավել խիստ պատիժների դատապարտվեցին Վահե Մկրտչյանը՝ 7, Ալբերտ Մարգարյանը՝ 6, պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Ավետիս Ավետիսյանը՝ 5-ական տարվա ազատազրկման: 4.5 տարվա ազատազրկման դատապարտվեց Հայկ Հարությունյանը, 4-ական տարվա ազատազրկման՝ Ալեք Պողոսյանը և Մկրտիչ Հովհաննիսյանը: Արմեն Հովհաննիսյանը, ով 20 տարի ծառայել է հայկական բանակում, դատապարտվեց 2 տարվա, Սևակ Մնացականյանը՝ 1․5 տարվա ազատազրկման, իսկ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ կիրառվեց ամենամեղմ պատժաչափը՝ 1 տարվա ազատազրկում:

Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG