Մատչելիության հղումներ

Սեպտեմբերին Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան


Իրանի նախագահ Հասան Ռոհանին սեպտեմբերի 29-ին կժամանի Ռուսաստան` մասնակցելու Աստրախանում կայանալիք Կասպիական ավազանի պետությունների ղեկավարների գագաթաժողովին: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Համաժողովի ընթացքում Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի պատվիրակությունները մեկ անգամ ևս կփորձեն լուծել Կասպիական ավազանի սահմանազատման խնդիրը:

Սեպտեմբերի վերջին կկայանա նաև Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնական այցը Մոսկվա: Դրա ընթացքում Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկելու են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG